News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 21.13-ին տեղեկություն է ստացել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի սկզբանմասում՝ «Առգո» կոչվող խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 34 MS 093 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը` 1987 թ. ծնված Է. Հ.-ը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել եւ հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ