News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի (20X60մ, կառուցված 1933թ., գտնվում է վթարային վիճակում, նախկինում մոտ 100 քմ փլուզվել է) 2-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակի առաստաղից փլուզվել է մոտ 20 քմ հատված:

Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի ԱԻ եւ ՔՊ բաժնի գլխավոր մասնագետը եւ ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը. բնակիչներին խորհուրդ է տրվել ժամանակավորապես բնակվել այլ կացարանում:

Տպել
Ամենաշատ