Ինդոնեզիայի Աչեխ նահանգում ձկնորսների կողմից փրկված միգրանտների թիվը հասել է 374-ի։ Այս մասին տեղեկացնում էAFP-ն։
Ավելի վաղ ինդոնեզիացի ձկնորսները փրկել էին 102 ներգաղթյալի Մյանմարից եւ Բանգլադեշից, եւս 400 մարդ փրկության էր սպասում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մյանմարի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կիսում են ներգաղթյալների խնդրի շուրջ միջազգային հանրության մտահոգությունը եւ պատրաստ են հումանիտար օգնություն ցուցաբերել ծովում ծանր իրավիճակի մեջ հայտնված ցանկացած մարդու։