News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի խումբ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ: 2014թ սեպտեմբերի 18-ին Հովհաննես Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Աշոտ Գրիգորյանը ու Գոռ Գրիգորյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել նշված ՓԲԸ-ին պարտավորեցնել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տույժ վճարել:

Նշված ընկերության տնօրեն Իգոր Անիսիմովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս վեճը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Կազմակերպությունը շենքեր է կառուցում եւ վաճառում: Պայմանագիր ենք կնքել այն մարդկանց հետ, որոնք նշված վայրում տներ են ունեցել, եւ ըստ պատշաճի հատուցել ենք նրանց բնակարանների դիմաց: Սակայն նրանք ցանկանում են գերշահույթ ունենալ: Ամեն տեղ բողոքել են, եկել ստուգել են, նախագահականից նույնպես եկել, ստուգել են, եթե ցանկանում եք, մենք բոլոր փաստաթղթերը կարող ենք ներկայացնել: Իսկ մնացածը տեսնեք, թե ինչ կորոշի դատարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ