Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բռնկված խոշոր հրդեհի պատճառով չեղյալ են հայտարարել Եվրոպական խաղերի առթիվ Շամքիրում (Շամխոր) կայանալիք «Կրակի փառատոնը»։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Բաքվի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը խլել էր 15 մարդու կյանք, որոնց թվում՝ մի քանի երեխա։ Վիրավորվել է եւս 60 մարդ։ Հրդեհի պատճառը եղել է շենքի երեսպատման դյուրավառ նյութը։ Բաքվում սկսել են ապամոնտաժել նման երեսպատումները։