Ազգությամբ հայ Աղասի Վարդանյանն արդեն 47-րդ օրն է՝ շարունակում է ծոմը ԱՄՆ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցու մոտ:
NEWS.am-ին Աղասի Վարդանյանի ընկերները հայտնեցին, որ նա իրեն լավ է զգում, առողջական խնդիր չունի:
Նշենք, որ Աղասի Վարդանյանը 55-օրյա ծոմ է պահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար: Նա ծոմը պահում է 3 մ բարձրությամբ ու 3 մ լայնությամբ ապակեպատ փակ տարածքում: Նա իր հետ վերցրել է ջուր 55 օրվա համար, հագուստ եւ բջջային հեռախոս: Ի դեպ, ամբողջ տարածքը հսկվում է տեսախցիկներով: