News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո քննչական մարմինը նրան դեռ չի կանչել որեւէ գործողության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, ՀՔԾ-ն որեւէ գործողություն չի արել, իրենց եւս չեն դիմել եւ չեն կանչել որեւէ գործողության մասնակցելու համար: Նախկին պատգամավորն այժմ բուժումներ է ստանում: Հարցին, թե միթե ՀՔԾ-ն չգիտի ինչ անել այս գործով, ինչպես նշվել է մամուլում, փաստաբանն այսպես արձագանքեց. «Ի սկզբանե Ենոքյանի ձերբակալումը ապօրինի է, նա հրապարակային հաղորդում է տվել հանցագործության համար: Եթե նախաքննական մարմինը ընթացքը լուծի օրինական, ապա պետք է կարճեն քրեական գործը, որովհետեւ մեղադրանքի համար որեւէ հիմք գոյություն չունի: Եթե ճնշումներ չլինեն, ապա օբյեկտիվ, օրինական լուծման այլ տարբերակ չկա»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ