News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մայիսի 20-ին հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա եւ ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր,  իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:

Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա եւ ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը եւ Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու նախագծումը:

Հանդիպման ընթացքում Արթուր Առաքելյանը ողջունեց իտալացի գործընկերներին եւ շնորհավորեց պայմանագրի կնքման կապակցությամբ: Նա նշեց, որ կարեւորում է եվրոպական փորձի ներդրումը ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության վերահսկման ու ճանապարհային ակտիվների կառավարման հարցերում: Նա ընդգծեց, որ նախարարությունը խիստ կարեւորում է իրականացվող շինարարության որակը, ինչի նկատմամբ պետք է լինի անընդմեջ հսկողություն եւ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ