News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այլընտրանքային երկու էներգակիրների՝ էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագները շարունակում են աճել: Երբեմն՝ առանձնաբար, իսկ երբեմն՝ երկուսը միասին:

Դեռեւս 2008 թվականի հուլիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այն ժամանակվա ղեկավարը, մեկնաբանելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին լուրերը, հայտարարեց, որ դրա սակագինն «առանց այդ էլ բարձր է»: Այդ ժամանակից 7 տարի է անցել, եւ միջին սակագինն աճել է գրեթե 1.8 անգամ:

Հասկանալի է, որ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումն ուղղակիորեն կհարվածի Հայաստանի բազմաթիվ ընտանիքների բյուջեին: Ընդ որում, նրանց վնասը կրկնակի կլինի: Հայտնի է, որ ժամանակակից կենցաղային էներգախնայող սարքավորումները միջինը 20%-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում, քան խորհրդային ժամանակներինը: Սակայն այդպիսի տեխնիկան ոչ բոլորի գրպանին է հարմար: Շատերը մինչեւ հիմա շարունակում են հնագույն ժամանակների սառնարաններ եւ լվացքի մեքենաներ օգտագործել, «հին» գաղօջախներ, որոնք բառացիորեն խժռում են հոսանքը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2008-2013 թվականներին ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսն աճել է գրեթե 1.6 անգամ, բնական գազինը՝ 1.7 անգամ: Արդյունքում, ընտանեկան բյուջեում այդ երկու էներգակիրների համատեղ մասնաբաժինը 7.9%-ից հասել է 10.1%-ի: Սակայն ծախսերի աճը տեղի է ունեցել այդ էներգակիրների օգտագործման կրճատման ֆոնին:

Այս տարիներին էլեկտրաէներգիայի օգտագործումը կրճատվել է 1%-ով, իսկ ահա բնական գազինը՝ 36.5%-ով: Նկատենք, որ այս տվյալներն արտացոլում են մեր հանրության միջին եւ աղքատ դասի վիճակը:

Նույն ժամանակահատվածում քաղաքացիները զանգվածայնորեն անցել են «էժան» փայտին, որի ծախսն աճել է ավելի քան 2.5 անգամ: Հասկանալի է, որ էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը կհանգեցնի բազմաթիվ ընտանիքներում դրա հետագա օգտագործման կրճատման, միաժամանակ կրկին կավելանա փայտի պահանջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ