News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, որ օրեր առաջ ոստիկանները բռնություն են գործադրել բանակում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ:

Այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողները նախարարին խնդրեցին կատարվածին գնահատական տալ, ինչին վերջինս արձագանքեց. «Այսօր ինչ եղել է, ճիշտն ասած, չեմ տիրապետում իրավիճակին: Կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերը իրավական դաշտում են, եւ իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»:

Նա հայտնեց, որ այն հրամանատարները, որոնք ըստ մահացած զինվորների մայրերի՝ խախտումներ են կատարել ադմինիստրատիվ դաշտում, համապատասխան տույժերի են ենթարկվել նախարարության կողմից:

«Իրավական դաշտում խախտում կատարած հրամանատարների գործով էլ իրավական ոլորտի աշխատակիցներն են զբաղվում»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ զոհված զինծառայողների մայրերը 2015թ. մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում իրենց հերթական բողոքի ակցիան էին անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։

Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։

Տպել
Ամենաշատ