Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովներին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Հանրապետության նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ: