News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Ջեյմս Նյուջերի՝ «Bloomberg»-ի կայքում հրապարակված հոդվածը:

Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը պետք է սովորեն Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ որպես բուֆերային պետություններ ապրելուն: Հինգշաբթի մեկնարկող գագաթաժողովին ԵՄ-ին ապագա անդամակցության նշույլ անգամ չի զգացվում: Երեքն էլ պատրաստ չեն, եւ վտանգ կա, որ հանդիպման ընթացքում շեղող հանգամանք կարող են լինել Միջերկրածովյան միգրացիոն ճգնաժամը, եվրոգոտուց հեռացվելուց խուսափելու՝ Հունաստանի ձգտումը եւ բլոկից Մեծ Բրիտանիայի հնարավոր հեռացումը:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք գագաթաժողովում մնում է միայն հաստատել փոքր քայլերից բաղկացած առեւտրային առաջնայնությունների քաղաքականությունը, կաթիլային ներդրումների իրականացումն ու Ռուսաստանի ուղեծրից դուրս պրծնել փորձող արեւելյան երեք երկրների քաղաքացիների համար մուտքի սահմանափակումների թուլացումը:

Ուկրաինայի տնտեսական աղետներն ու Ռուսաստանի հետ հակամարտությունը Եվրամիությանը ստիպեցին ավելի զգույշ լինել նրա արեւելյան սահմանների երկրների հանդեպ պարտավորությունների հարցում, որոնք դեռեւս տառապում են կոռուպցիայից եւ վատ կառավարումից: Մեկ տարի առաջ վիզային պահանջը վերացնելուց հետո շուրջ 1.5 մլն մոլդովացիներ ուղեւորվեցին ԵՄ: Քարնեգիի Եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող Ռիչարդ Յանգսի խոսքով՝ այդ զիջումը «բավական սթափեցնող փորձ էր»:

Մայիսի 8-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան եւ Վրաստանը դեռեւս չեն համապատասխանում առանց վիզայի ռեժիմի պայմաններին՝ այդ առավելությունը հետաձգելով առնվազն մինչեւ 2016 թվականի սկիզբը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն ավելի հույս ուներ այս շաբաթ առաջընթաց արձանագրել, նվազեցրել է իր ակնկալիքները: Ուկրաինայի համար միակ առավելությունը կլինի եվրոպական վարկի տեսքով 1.8 մլրդ եվրոյի տրամադրման նպատակով իրավաբանական փաստաթղթի ստորագրումը, որն այդ երկրին խոստացել են Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավորած փաթեթի շրջանակում:

Եվրոպական օգնության ակնկալիք ունի նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ցիպրասը, ով այցելելով Մոսկվա՝ խզեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սահմանված դիվանագիտական էմբարգոն, մտադիր է Ռիգայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համոզել՝ քննարկել դեֆոլտից խուսափելու՝ Հունաստանի ձգտումը:

Գագաթաժողովի ընթացքում թաքնված շարժառիթները կուղեկցեն նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որը մայիսի 7-ին վերընտրվելուց հետո առաջին անգամ կհայտնվի ԵՄ-ի հավաքին: Քեմերոնը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջ բրիտանական հանրաքվեին, եւ Եվրամիությունը բարեփոխելու նրա ծրագրերը կախված են այն հանգամանքից, որպեսզի այն կրկին ջերմորեն ընդունի Մեծ Բրիտանիայի ավանդական դաշնակիցներին, ինչպիսին է, օրինակ, Լեհաստանը, եւ սա այն բանից հետո, երբ պաշտոնավարության առաջին ժամկետի ընթացքում նա հեռացրեց նրանց՝ ընդունելով հակամիգրացիոն դիրքորոշում եւ հանդես գալով արտոնությունների կրճատման օգտին:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչի մասին վկայում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկու տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ հանդիպումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բրյուսելում, նույնպես կարող են բուֆերային պետություններին իջեցնել առաջնահերթությունների ցուցակի ավելի ցածր հորիզոնականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ