News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Նորիկ Հ.-ին է զանգահարել եղբորորդին` 1985 թ. ծնված Հրանտ Հ.-ն, եւ հայտնել, որ ավտոմեքենայով մոտենա Ձորաղբյուր գյուղի թիվ 2-րդ դաշտ հասցեին, որպեսզի ավտոմեքենայով տեղափոխեն եվրոպական արտադրության պատուհան, հոսանք արտադրելու համար նախատեսված գեներատոր եւ տարբեր տեսակի շինարարական գործիքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, մուտքի դուռը կոտրելով, մտել են նշված հասցեում գտնվող 1976 թ. ծնված Դավիթ Մ.-ին պատկանող ամառանոց եւ գողացել ապրանքները:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ