Իշխող կուսակցությունը չէր ցանկանում որեւէ մեկին ահաբեկել Գագիկ Ծառուկյանի գործունեությունն ուսումնասիրելու մասին հայտարարությամբ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։
«Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերին համապատասխան մարմինների ներկայացուցիչները շուտով լիարժեք պատասխաններ կտան։ Կարծում եմ՝ մինչեւ մայիսի վերջ, հունիսի սկիզբ ամեն բան կպատմենք»,- ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր ծառուկյանի գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։