News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդ­րել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները` անգլերեն թարգմանությամբ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչեւ մեր օրերը` Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները:

Ի դեպ, այս օրերին պատրաստվում է եւ առաջիկայում լույս կտեսնի նաեւ Սամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը` բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում եւ արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, եւ հայրենի կառավարությունն այն եւս ուղարկել է «թանկագին» Քիմին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ