News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերիայում զինվորական երկու տրիբունալներ սկսել են քննել գրեթե 600 զինծառայողների գործերը, որոնք մեղադրվում են երկրի հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման դեմ մարտերի ժամանակ կարգապահական խախտումների մեջ։

Նրանցից շատերին ապստամբության մեղադրանք է առաջադրվել եւ սպառնում է առավելագույն պատիժ, հաղորդում է BBC-ն։

Մեղադրյալների փաստաբանների խոսքով, բանակի կոռումպացված սպաները գողացել են սպառազինության եւ սարքավորումների համար նախատեսված գումարները, իսկ զինվորները միայն իրենց անհամաձայնությունն են հայտնել իրավիճակին՝ հրաժարվելով կռվել։

Անցած տարի 72 զինծառայողներ դատապարտվել էին մահապատժի ապստամբության մեղադրանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ