News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նաիրիտի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք այսօր՝ մայիսի 21-ին, իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացնում Կառավարության մոտ եւ ակնկալում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանք վարչապետից իր տված խոստման գրավոր հավաստիացումն են պահանջում։

Նշենք, որ վարչապետը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին խոստացել էր մինչեւ տարվա վերջ մարել պարտքերը։

«Մենք կառավարության խոստմանը չենք վստահում, որովհետեւ իրենք սպառել են մեր վստահության պաշարը։ Մենք պահանջում ենք, որ իրենց խոստումները հստակ գրավոր ձեւակերպված լինեն»,-ասաց Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ