Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1948 թ. ծնված Լեւոն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 20 եւ գնդացրի 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Վասակ Ե.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Գագիկ Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի՝ 4 եւ 5.45 մմ տրամաչափի՝ 29 փամփուշտ: