News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության մոտ այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները հրաժարվեցին բարձրախոս տրամադրել Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին։ Վերջինս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին ուղղված նամակ-պահանջագիր էր իր հետ բերել, որը ցանկանում էր բարձրաձայն ընթերցել։

Նաիրիտցիների կարծիքով՝ Անի Զախարյանը կառավարություն է եկել ինքնագովազդի նպատակով եւ չի կարող իրենց օգնել աշխատավարձերը ստանալու հարցում։

Անի Զախարյանը ստիպված առանց բարձրախոսի ներկայացրեց իր նամակ-պահանջագիրը, սակայն նաիրիտցիները նրան ուշադրություն չէին դարձնում։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Տպել
Ամենաշատ