News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը երեկ ուշ երեկոյան հարցաքննվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց գործարարը:

Նա հայտնեց, որ իրեն հարցաքննության են կանչել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Հարցաքննությունից մանրամասներ գործարարը չհայտնեց:

Նշենք, որ Տիգրան Կարապետյանը լարված հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ: Վերջինիս նշանակումից անմիջապես հետո գործարարը հայտարարել էր, որ այլեւս ներդրումներ չի կատարելու Գորիսում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ