News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը առաջիկայում կմեկնեն Սիրիա։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով, պատվիրակությունը տեղում կծանոթանա Սիրիայում ապրող հայերի վիճակին եւ կպարզի, թե ինչ կարգի օգնություն կարող են ցուցաբերել։ Այժմ, ըստ նախարարի, Հալեպի բնակիչների վիճակը փոքր-ինչ կարգավորվել է, վերականգնվել է էլեկտրականության եւ ջրի մատակարարումը։ Հայերի որոշ քանակություն որոշել է չլքել քաղաքը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մյուս մասը տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ շրջաններ։

Վերջին օրերին ԻՊ-ն գնդակոծում է Դամասկոսն ու Պալմիրա հնագույն քաղաքը։ «Դամասկոսում հայեր համեմատաբար քիչ են ապրում, բայց իրավիճակը, բնականաբար, մեզ մտահոգում է»,- ասել է Հակոբյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ