News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի գյուղերից մեկի ինքնասպանության փորձ կատարած  12-րդ դասարանի աշակերտուհին սովորում է բարձր առաջադիմությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գյուղապետը:

Նա նշեց, որ աղջիկը մոտ մեկ շաբաթ է՝ չի  հաճախում դպրոց: Ասում են, թե նա սիրած տղա է ունեցել, ում հետ փախել է, այնուհետեւ ինչ-ինչ հանգամանքների բերումով վերադարձել: Հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող աղջիկը դիմել է այդ քայլին՝ ցանկանալով վերջ տալ կյանքին: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ շրջանավարտը ունի քույր, եղբայրը, հայրը գտնվում է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի մեջ, մայրը իրենց հետ է, ընտանիքը ապրում է բարեկեցիկ սոցիալական պայմաններում: Գյուղապետը նշեց նաեւ, որ աղջիկը անպայման այսօր կմասնակցի իր վերջին զանգին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 20-ի ցերեկը «Տաշիրի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա Ս. Բ.-ն: Պարզվել է, որ աղջիկը տանը  ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է ձեռքի արյունատար երակները: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ