News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կենդանասերները պահանջում են կենդանիների պաշտպանության օրենք ընդունել եւ վերահսկողություն սահմանել դրանց ստերելիզացիայով զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ի նկատմամբ։ Մոտ 100 կենդանասերներ այսօր՝ մայիսի 21-ին, այս պահանջներով նամակներ հանձնեցին քաղաքապետարան եւ կառավարություն։

«Մենք պահանջում ենք վերահսկողություն սահմանել «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ի եւ քաղաքապետարանի աշխատանքի նկատմամբ, վարչական շրջաններում մի քանի կանաչ տարածքներ տրամադրել կենդանիների  զբոսանքի համար։  Մենք բազմաթիվ ահազանգներ ենք ստացել մարդկանցից, որ կրակում են կենդանիների վրա։ Բացի այդ տարբեր ժամանակներում եղել ենք Յունիգրաֆում, այնտեղ ահավոր վիճակ է. կենդանիները ծեծված են, շատ ագրեսիվ դարձած են ու հնարավոր չէ նրանց պսիխիկան կարգավորել։ Այնտեղ պարզապես մեծ քանակի սպանդ է իրականցվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բինգո» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը՝ նշելով, որ միակ լուծումը մասսայական ստերիլիզացումն է, որը չի արվում։

Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ այս տարվա տենդերով շների 80 տոկոս քնեցում եւ 20 տոկոս ստերիլզացում է նախատեսված, ինչը որեւէ արդյունք չի տալիս։

ՀԿ նախագահի խոսքով՝ շատ քաղաքացիներ թափառող շների հարցով ահազանգում են քաղաքապետարան, քանի որ կարծում են, որ շներին տանելուց հետո նրանց ստերիլիզացնում են։

«Իրականում կանչերից հետո շներին դաժան մահ է սպասվում։ Անցած տարի մի դեպք եղավ, երբ իրենք ստերիլիզացված շանը բերել, իրենց մեքենայով բաց էին թողել, մենք շանը  տարանք, կարը բացեցինք ու տեսանք, որ ընդամենը ճղած-կարած էր, ստերիլիզացիա չէր իրականացվել»,-ասաց Օվսաննա Հովսեփյանը՝ նշելով, որ ամեն կենդանու ստերիլիզացման համար 9-15 հազար դրամ է տրամադրվում։

Ակվիայի մասնակիցները նշեցին, որ այս տարի նախատեսված է պետբյուջեից 120 միլիոն դրամ տրամադրել կենդանիների ստերիլիզացման համար։ Նրանց խոսքով՝ ամեն տարի «Յունիգրաֆ» ՍՊԸ-ն նույն քանակով՝  46 000 ստերիլիզացման ենթակա շուն է ներկայացնում։

Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցնրեին մոտեցավ քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, որից նրանք պահանջեցին իրենցից եւ փորձագետներից կազմված խումբ ձեւավորել, որը պարբերաբար կայցելի «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ եւ կվերահսկի նրանց աշխատանքները։

Նա նշեց, որ քաղաքապետարնը իր վերահսոկողության շրջանակում վերահսկում է «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ի աշխատանքը եւ մինչեւ հիմա նման խախտում չի նկատել։ Նա նշեց նաեւ, որ քաղաքապետարանը շներին սպանդի ենթարկելու ոչ մի ահազանգ չի ստացել, փոխարենը քաղաքացիներից ահազանգ է ստացել նրա վերաբերյալ, որ թափառող շները փողոցում հարձակվում են մարդկանց վրա։ 

Բողոքի  մասնակիցները քաղաքապետարանից շարժվեցին Կառավարություն, որտեղ իրենց պահանջով նամակ հանձնեցին։  Կառավարության նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց խոստացավ հետեւել եւ պատասխանել նամակին։

Տպել
Ամենաշատ