News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե 2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը եւ նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռեւս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու եւ ինքնասպանություն ձեւացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից: Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են եւ տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տեւական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաեւ բռնություն:

Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ