News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ից 21-ը աշխատանքային այցով Գերմանիայում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիրակությանն ուղեկցում էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտի, Բունդեսթագի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայել Բրանդի, մշակութային եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Ս. Էհրմաննի, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական խորհրդարանական կապերի ամրապնդմանը, երկկողմ հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր փոխանակեցին գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի, ուկրաինական ճգնաժամի եւ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների շուրջ: Գերմանական կողմի խնդրանքով հայ պատգամավորները մանրամասն ներկայացրին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավորների պատվին տրված  աշխատանքային ճաշի ժամանակ Արտակ Զաքարյանը եւ Արտակ Դավթյանը հանդիպեցին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ