News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոքրիկ մի գյուղի դպրոցն օգնություն կստանա կալիֆորնիացի 12-ամյա սկաուտից: Ըստ «Daily Democrat»-ի, Լոս Ալտոս քաղաքի բնակիչ Ալեքս Սապպիան, որը սովորում է Սանիվեյլի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում, որոշել է իր սկաուտական ծրագիրն իրականացնել հայկական Ախպրաձոր գյուղի դպրոցի վերանորոգմանն աջակցության տեսքով:

Տղան ծրագրում է հուլիսին այցելել 400 բնակիչ ունեցող գյուղ, բայց մինչ այդ պետք է կամավորներ հավաքագրի եւ 8.000 դոլար՝ անհրաժեշտ նյութեր եւ դպրոցի համար դասագրքեր գնելու նպատակով: Երկու ամսվա ընթացքում, բարեգործական տարբեր միջոցառումների շնորհիվ, ինչպես նաեւ իր ընտանիքի եւ ընկերների օգնությամբ, Ալեքսն արդեն 4.000 դոլար է հավաքել:

Երբ առաջին անգամ տղան իմացել է «Hidden Road Initiative» անվանումով կազմակերպության մասին, որի նպատակը Հայաստանին օգնելն ու այն աշխարհի հետ կապելն է, սկաուտական նախագիծ էր փնտրում, որը կբավարարեր երեք պահանջի. օգնել կարիքավոր համայնքի, օգնել երեխաների եւ երկարաժամկետ արդյունքի հասնել:

«Ես երբեք չեմ կարծել, որ Հայաստան կգնամ: Պարզապես նախագիծ էի փնտրում: Իսկ հետո հանդիպեցի «Hidden Road Initiative» կազմակերպության հիմնադրի հետ: Եվ որոշեցի օգնել այդ գյուղին: Նախագիծն ինձ շատ լավը թվաց»,- նշել է 12-ամյա տղան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ