News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ:

Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երեւանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային եւ թե կազմակերպչական տեսանկյուններից եւ մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար:

Պատասխան խոսքում նախարար Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով տիկին նախարարին գնահատականի եւ անձնական ակտիվ մասնակցության համար, ընդգծել է Երեւանյան կոմյունիկեի կարեւորությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաեւ հայ-լատվիական կրթա-գիտական համագործակցության հեռանկարները, մասնավորապես երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ