News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Չինաստանի դեսպանատունը կեղծ է անվանել համացանցում տարածված տեղեկությունները, թե չինական կողմը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով։ «Դա կեղծ տեղեկատվություն է, այն չի համապատասխանում իրականությանը»,- NEWS.am-ին հայտնել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը (Luo Shixiong)։

Ապատեղեկատվության սկզբնաղբյուրը Twitter-ի կեղծ հաշիվն էր (Li Keqian(g) @China_Prime), որը, չնայած իր անհեթեթությանը, տարածվել էր մի շարք լրատվամիջոցների, առաջին հերթին ռուսական LifeNews-ի եւ ադրբեջանական կայքերի կողմից։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այնքան էր «առաջադիմել», որ հանձնարարել էր Չինաստանում Ադրբեջանի դեսպանատանը «տեղեկացնել Ադրբեջանի եւ Չինաստանի դեմ սադրանքի մասին»։

Նշենք, որ մի քանի րոպե է հարկավոր՝ պարզելու այդ հաշվի կեղծ լինելու փաստը, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ի համար դա ուժերից վեր գործ էր եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ