News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քենիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տուրկանա լճի շրջանում հնագետներն ամենահին աշխատանքային գործիքներն են հայտնաբերել: Քարե գործիքները պատրաստվել են 3.3 մլն տարի առաջ:

Հաշվի առնելով, որ Homo տեսակի ամենահին ներկայացուցիչներն ապրել են 2.8 մլն տարի առաջ, մասնագետները դեռեւս դժվարանում են բացատրել, թե ովքեր են պատրաստել այդ գործիքները: Ենթադրվում է, որ դրանք կարող էին պատրաստել այդ տարածքում բնակվող ավելի պարզունակ տեսակի ներկայացուցիչները:

Ըստ Infroming-ի, հնարավոր է՝ դրանք քենիանտրոպներ կամ ավստրալոպիտեկներ են եղել, որոնք իրենց մեջ համադրել են ինչպես մարդու, այնպես էլ կապիկի հատկանիշները, կամ էլ դեռեւս անհայտ Homo տեսակ: Հաղորդվում է, որ հայտնաբերված գործիքները կարող էին որպես մուրճ եւ սալ օգտագործվել:

Ընդհանուր առմամբ, լճի շրջանում շուրջ 150 քարե գտածո են հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ