News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու վտանգների մասին բոլորին է հայտնի, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեկ այլ լուրջ խնդրի՝ վարորդի օրգանիզմում հեղուկի պակասին: Սակայն այդ իրավիճակը նույնքան վտանգավոր է, որքան արյան մեջ ալկոհոլի առկայությունը:

Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Լաֆսբորոյի համալսարանի հետազոտողները: Նրանք համեմատել են վարորդների վարքը, որոնց մի մասը մեկ ժամ շարունակ շոգ եղանակին ջուր չի խմել, իսկ մյուս մասը՝ մեկ ժամվա ընթացքում 200 մլ ջուր է խմել:

Ըստ Kedem-ի, պարզվել է, որ վարորդների առաջին խումբը երկու անգամ ավելի շատ սխալներ է թույլ տվել եւ վթարային իրավիճակ ստեղծել ճանապարհներին: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նույնիսկ թեթեւակի ջրազրկման դեպքում նվազում են տեսողության սրությունը, ուշադրությունը, արձագանքման արագությունը, տուժում է կարճաժամկետ հիշողությունը:

Երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար կանայք մեքենա վարելիս պետք է օրական 1.6 լիտր ջուր խմեն, տղամարդիկ՝ շուրջ 2 լիտր: Այս քանակության մեջ չեն ներառվում թեյը, սուրճը, հյութերը եւ քաղցր ըմպելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ