News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները հրապարակել են հարցաթերթիկը, որը կամավորները լրացնում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելիս: Այն նման է անձնագիր, վիզա եւ այլ փաստաթղթեր ստանալու համար լրացվող հարցաթերթիկներին, սակայն որոշ հարցեր նման թերթիկներում չկան:

Բացի անձնական տվյալների մասին ստանդարտ հարցերից, «Ալ Քաիդա»-ին անդամակցության թեկնածուները պետք է նշեն իրենց ազգականներին, ներառյալ՝ պապիկներին: Նրանց նաեւ հարցնում են, թե որքան ժամանակ են պատրաստվում զբաղվել ջիհադով, եւ ինչու են որոշել «սրբազան պատերազմի» ուղին ընտրել:

Կամավորներին հարցնում են, թե ինչ ունակություններ ունեն, քանի լեզվի են տիրապետում, Ղուրանի որ հատվածն են անգիր հիշում:

Ահաբեկչության թեկնածուները նաեւ պետք է պատմեն, ճամփորդում են իրակա, թե՞ կեղծ անձնագրով, արդյո՞ք ազատազրկման են դատապարտվել, պատրա՞ստ են մահապարտ դառնալ, ինչպես նաեւ առաջարկում են ներկայացնել որեւէ անձի տվյալներ, որին կհաղորդեն նրա մահվան մասին:

Հարցաթերթիկում նշվում է, որ ներկայացված տեղեկությունը պետք չէ հաղորդել այլ անձանց, այլ միայն Ալլահին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ