News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վիեննայի լուսակիրները՝ նույնասեռական զույգերի պատկերներով, Ավստրիայի մայրաքաղաքում կմնան ընդմիշտ: Վիեննայի քաղաքապետի խորհրդական Մարիա Վասիլոկուն հայտարարել է, որ այդ լուսակիրներն արդեն կուռքային կարգավիճակ են ստացել:

Ճանապարհային նշանները, որտեղ միայնակ մարդուկների փոխարեն նույնասեռական զույգերի ուրվագծեր են հայտնվում, քաղաքի 47 խաչմերուկներում տեղադրվել են՝ ի նշան հանդուրժողականության: Նախապես ծրագրվում էր հունիսին հանել դրանք, երբ քաղաքում կավարտվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների միջոցառումները:

Ըստ «Մեդուզա»-ի, լուսակիրները տեղադրելու համար քաղաքային բյուջեից 63 հազար եվրո է ծախսվել: Ավստրիական «Ազատություն» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է հասնել Վասիլոկուի քրեական հետապնդմանը՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ հարկատուների փողերը մսխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ