News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Համացանցում Ռուսաստանից խելացի կատվի մասին տեսանյութ է հայտնվել, որը սովորել է սեղմել դռան զանգի կոճակը, որպեսզի տերերն իրեն բնակարան թողնեն:

Տեսագրությունն արվել է 2013 թվականի ապրիլին, սակայն միայն վերջերս է հայտնվել համաշխարհային սարդոստայնում:

Հոլովակը ձայնագրել է տան մուտքում տեղադրված տեսահսկման խցիկը: Կադրերում երեւում է, թե ինչպես է կատուն նախ մոտենում բնակարաններից մեկի դռանը, այնուհետեւ թռչում է վեր: Ճանկերով կառչելով դռան փայտե մակերեսին՝ կենդանին հասնում է զանգի կոճակին, քթով սեղմում այն եւ ներքեւ ցատկում: Որոշ ժամանակ անց դուռը բացվում է, եւ տերը ներս է թողնում կատվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ