News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը որոշել է 20 հազար թուրքական լիրայի (շուրջ 7.5 հազար դոլար) չափով տուգանք սահմանել Hurriyet պարբերականի նկատմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Էրդողանի փաստաբանների կարծիքով, 2014 թվականի օգոստոսին թերթում հրապարակված հոդվածը՝ Թուրքիայի նախագահի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներով, դուրս է գալիս խոսքի ազատության սահմաններից, «մարդու իրավունքների խախտում է» եւ վիրավորանք է պարունակում: Այդ պատճառով նրանք Hurriyet-ից 100 հազար լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցում են պահանջել: Թերթի փաստաբանները հերքել են այս մեղադրանքները:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, դատարանը հայցորդի պահանջի մասնակի բավարարման որոշում է կայացրել: Դրա համաձայն, տուգանքը պետք է վճարեն Hurriyet-ի տնօրենների խորհրդի նախագահ Վուսլաթ Դողան Սաբանջին եւ հոդվածի հեղինակ Մեհմեթ Յըլմազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ