News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի կառավարական ինքնաթիռը՝ վարչապետ Նիկոլայ Գրուեւսկիի գլխավորած պատվիրակությամբ, այսօր հարկադիր վայրէջք է կատարել Ցյուրիխի օդանավակայանում: Այս մասին հաղորդել է մակեդոնական կառավարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գեորգիեւ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռն ուղարկվել է Նյուրնբերգ՝ վերանորոգման:

«Կարող եմ հաստատել, որ, նախնական տվյալներով, Ստրասբուրգից վերադառնալիս կառավարական ինքնաթիռում, որում գտնվել է վարչապետ Գրուեւսկին՝ իր աշխատակիցների հետ, անսարքություն է առաջացել, ինչի հետեւանքով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել: Տեղեկությունների համաձայն, ուղեւորներն ուժեղ աղմուկ են լսել, ինչից հետո սրահում ճնշման անկում է արձանագրվել: Օդաչուն անմիջապես փորձել է նվազեցնել թռիչքի բարձրությունը: Նման իրավիճակները կարգավորող կանոնակարգի համաձայն, ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր մոտակա օդանավակայանում»,- ասել է կառավարության մամուլի խոսնակը:

Երկրի վարչապետը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում բանակցություններ էր անցկացնում Մակեդոնիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության ղեկավար Զորան Զաեւի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ