News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում եւ ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժեւորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:

 Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժեւորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժեւորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին:

Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժեւորում եւ օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել եւ համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերեւս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ