Մեքսիկայի ոստիկանությունը անանուն ահազանգից հետո Հերերո նահանգում հայտնաբերել է անդամահատված երեք տղամարդու դիակ, գրում է Associated Press
Մի քանի օր առաջ նույն նահանգի Չիլապա դե Ալվարես քաղաքում 200 զինված մարդուց բաղկացած խումբը իրենց հսկողությունն էր հաստատել տեղի ոստիկանության վրա՝ մեղադրելով նրան «Լոս Ռոխոս» թմրակարտելի հետ համագործակցելու մեջ, գրում է Gazeta-ն։