Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում կհիշատակվի Ղրիմի հարցը, բայց գագաթնաժողովը ուղղված չէ ՌԴ-ի դեմ: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:
«Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում այս կամ այն ձեւաչափով կհիշատակվի Ղրիմի հարցը: Սակայն պետք է հասկանալ, որ գագաթնաժողովն ուղղված չէ ՌԴ դեմ, այլ միտված է «Արեւելյան գործընկերության» վեց երկրների հետ համագործակցությանը»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: