News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում, մասնավորապես դատական եւ քրեակատարողական համակարգերի բարելավման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարում երկկողմ համագործակցության ծրագրերի մշակման եւ իրականացման հեռանկարները։

Դեսպան Ապիտոնյանը կարեւորեց արդարադատության ոլորտում Շվեդիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու համար գործնական քայլերի ձեռնարկումը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով միգրացիայի ոլորտում հայ-շվեդական համագործակցության գրանցած շոշափելի արդյունքների կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին դրա էլ ավելի խորացման հեռանկարները։ Կարեւորվեց առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված համաձայնագրի կիրարկման արձանագրության մշակումը երկու երկրների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ