News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանը կարող է Եվրամիությունից  անվիզա ռեժիմ ստանալ 2016թ, եթե կատարի անհրաժեշտ պայմանները։ Այս մասին Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի 2 –րդ օվա մեկնարկից առաջ հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը։

«Եթե բոլոր պայմանները կատարվեն, անխոս մենք առաջ կշարժվենք այդ ուղղությամբ»,- ասել է Ստուբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Ռիգայում մայիսի 21-22-ը ընթանում է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը ներկայացրել էր Կիեւի եւ Թբիլիսիի կողմից վիզային ռեժիմի ազատականացման պլանի պահանջները։ Հանձնաժողովի կարծիքով՝ Վրաստանն ու Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն նրանք դեռեւս շատ անելիք ունեն անվիզա ռեժիմ ստանալու ճանապարհին։ Նշենք, որ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռիգայում Վրաստանի եւ Ուկրաինայի համար վիզային ռեժիմի չեղարկման առաջարկ չի արվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ