News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին Հռոմում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջեւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության եւ արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այն ստորագրեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը եւ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն:

Հուշագիրը նախատեսում է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցություն եւ փորձի փոխանակում բնական եւ տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման ու դիմակայման ոլորտներում:

Նախքան հուշագրի ստորագրումը, դեսպան Ղազարյանը եւ իտալական քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն քննարկեցին հուշագրի գործնական կիրառման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ հայ-իտալական բազմաբնույթ համագործակցությունը համալրվում է նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ