News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռիգայում «Արեւելյան գործընկերության» համատեղ կոմյունիկեում ընդգծվելու է երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Այս մասին մայիսի 22-ին՝ Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի 2 –րդ օվա մեկնարկից առաջ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ տարվա վերջում Եվրահանձնաժողովը նորից կգնահատի Վրաստանի եւ Ուկրաինայի համար անվիզա ռեժիմ սահմանելու հնարավորությունը։ «Ռիգայում խորհրդատվությունները ներդաշնակ են ընթանում, եւ մենք կարող ենք համաձայնության գալ համատեղ կոմյունիկեի շուրջ, որում ընդգծվում է, որ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի»,- ասել է Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մերկելը ընդգծել է, որ Ուկրաինան եւ Վրաստանը անվիզա ռեժիմի անցնելու համար պետք է մի շարք պայմաններ կատարեն։ «Հանձնաժողովը տարվա վերջում մեկ անգամ եւս կուսումնասիրի, թե որքանով են այդ միջոցները համապատասխան, եւ եթ այո, ապա կկազմենք անվիզա ռեժիմի հեռանկարը» ,- եզրափակել է Մերկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ