News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազի հայտարարությունը հույս է տալիս, սակայն կցանկանայինք դրա արդյունքները տեսնել գործնականում։ Այս մասին մայիսի 22-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում ՀՀ գլխավոր Դատախազ Գեւորգ Կոստանյանի ելույթը ։

Մինասյանի խոսքով՝ երբ հանցագործությունների բացահայտումը ձգձգվում է, իրավապահ համակարգի հանդեպ անսվտահությունն աճում է։ Խոսքը նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա ընտանիքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաեւ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դեռեւս չբացահայտված սպանության  մասին է։ «Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը, համայնքի ղեկավարը օրը ցերեկով սպանվել էր։ Կարծում եմ, որ այս սպանության բացահայտումը կբարձրացներ արդարադատության հանդեպ վստահությունը։ Իսկ երբ գլխավոր դատախազն ասում է, որ ոչինչ չի երաշխավորում, սակայն կաշխատի անել հնարավոր ամեն բան, նման խոսքը հույս է ներշնչում, բայց ոչ վստահություն։ Ես հավատում եմ Կոստանյանի խոսքին, բայց ուզում եմ նաեւ արդյունքները տեսնել»,-նշեց Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ