News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դպրոցներում դրամահավաքների մասին ահազանգեր ԿԳՆ Վերջին զանգից առաջ ստացել է, բայց քիչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն այցելել էր Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 112 դպրոց մասնակցելու Վերջին զանգի միջոցառմանը։

Աշոտյանի խոսքով՝ չնայած դրամահավաք չանելու հրահանգին, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դպրոցներում գումար հավաքվել է Վերջին զանգի միջոցառումների հետ կապված։

 «Սա բնական է եւ սա նորմալ է։ Հարցը գումարի չափն է։ Նվերը պետք է լինի սիմվոլիկ։ Բնական է, որ նվեր են տալու, ծաղիկ են տալու։ Բայց նվերի փաստն իրականում իր արժեքն է, ոչ թե նյութականը»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Վերջին զանգից առաջ ԿԳՆ հրահանգել էր հանրապետության դպրոցներում չանցկացնել դրամահավաք։

Տպել
Ամենաշատ