News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը շրջանցեց հարցը, թե հնարավոր է հրաժարական տա գործող Սահմանադրության անկատարության մեջ մեղքի իր բաժինն ունենալու համար:

Մայիսի 22-ին կայացած ասուլիսում ՍԴ նախագահից հետաքրքրվեցին, արդյոք սահմանադրական բարեփոխումները գործող իշխանության վերարտադրմանը չեն միտված: Հարությունյանը պատասխանեց, թե հարցի ձեւակերպումը սխալ է, քանի որ գործող իշխանության համար ավելի հեշտ է վերարտադրվել գործող Սահմանադրությամբ, քան բարեփոխումներ նախաձեռնելով:

«Բարեփոխումները միտված են պետության համար սկզբունքային հարցեր լուծելուն»,- հավաստիացրել է նա: Ըստ ՍԴ նախագահի, ինքը չէր ուզենա, որ իր զավակներն ու թոռները ապրեին մի երկրում, որտեղ օրենքի կիրարկումը կապված է սուբյեկտիվ կիրառման հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ