News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ձեռնպահ է մնացել Սահմանադրության նախագծի հարցով հանրաքվե անցկացնելու ժամկետների մասին որեւէ մեկնաբանություն անելուց։

Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ժամկետները  պայմանավորված են ոչ միայն հանձնաժողովի աշխատանքներով. կան նաեւ Վենետիկյան հանձնաժողովի փորձագետները իրենց դիտարկումներով, սպասվում են քաղաքական հանդիպումներ, նախագահը պետք է իր կարծիքը հայտնի։

Անդրադառնալով սահմանդրական բարեփոխումների անհրաժեշտությանը՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ դա պետք է մշտական գործընթաց լինի, որը մեր երկրում, ցավոք, չի գործում։ «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Սահմանադրության զարգացման էվոլյուցիան սահմանափակվել է։ Այսինքն՝ մենք ինքներս մեզ ստիպում ենք բարեփոխումները անցկացնել վիրահատական ճանապարհով։ Եթե դա չանենք, Սահմանադրությունը կլճանա»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ