News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակներում կալանված երկու նախկին ոստիկանապետեր բանտում ծեծել են միմյանց։

Թուրքական Milliyet-ի փոխանցամամբ՝ Անկարայի դատախազության կողմից «անօրինական հեռախոսալսումների» գործով կալանված Անկարայի նախկին փոխոստիկանապետ Համի Գյունեյը եւ ոստիկանության հետախուզության նախկին պետ Մուրադ Աքքուլան վիճել են, որը վերաճել է ծեծկռտուքի։  Համի Գյունեյը Մուրադ Աքքուլային ասել է, որ նրա պատճառով է հայտնվել բանտում, ինչից հետո սկսվել է վիճաբանությունը։

Ծեծկռտուքի հետեւանքով Մուրադ Աքքուլան մատների կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել։

Տպել
Ամենաշատ