News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 22-ին, բացվեց զոհված զինծառայողներին նվիրված հուշաքար, որի հովանավորն է Ալեքսանյանների ընտանեկան հիմնադրամը:

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հայտնեց, որ հիմնադրամի նախագահն է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է:

«Մեր դպրոցում հուշաքարի կարիք իսկապես կար, քանի որ դպրոցի շրջանավարտներից 3-ը զոհվել են բանակում ծառայության ընթացքում: Այդ պատճառով դիմեցինք Ալեքսանյանների ընտանեկան հիմնադրամին, որ մեզ օգնեն հուշաքար բացել»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ հուշաքարի բացմանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս դպրոցում բացվել էր Սամվել Ալեքսանյանին նվիրված դասարան: Միայն մամուլի հրապարակումներից հետո տնօրենը հեռացրել էր վահանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ