News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին եւ մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 եւ թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում եւ հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը:

Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են նաեւ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ: Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ: Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաեւ երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:

Մանրէաբանական փորձաքննության արդյունքները եւ վարակի աղբյուրը պարզ կլինեն 7 օրյա ժամկետում:

Իրականացվող կանխարգելիչ միջոցների շրջնակակներում Ծառայության կողմից կազմակերպվել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները եւ անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը: Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միեւնույն տնտեսավարող սուբյեկտը («Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ), որում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ