ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բելգրադում բանակցություններ են վարել ԵԱՀԿ-ում նախագահող Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Մենք կարող ենք համատեղ աշխատել խաղաղ կարգավորման գործընթացի հարցով»,- նշել է Ուորլիքը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը։ Դաչիչը համանախագահներին երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար։